«Պետությունը պետք է շատ կոշտ, ոչ բիրտ ուժ կիրառի, իսկ Կիրանցում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու շահերի մասին պետությունը պարտավոր է հոգ տանել։ Այսինքն՝ պարտադիր չի բերման ենթարկեն Կարապի պարի երաժշտության ներքո, այլ՝ կոշտ։ Այդ ընթացքում կարող է մեկի արմունկը կպնել մյուսի այտոսկրին, մի թեթև կապտել։ Մեզ էլ են բերման ենթարկել, դուբինկայով խփել, բամբակից չենք, չենք մեռել, ոստիկանությունն իր աշխատանքն է կատարում»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Կիրանցում ստեղծված իրավիճակին ու ոստիկանների գործողություններին։ |