Իսրայելը մեկ շաբաթ ժամանակ է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը` հրադադարի առաջարկն ընդունելու համար, հակառակ դեպքում ռազմական գործողություն կսկսի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը չի համաձայնի Իսրայելի հետ հրադադարի գործարքին, եթե այն չպարունակի «պատերազմն ավարտելու հուսալի ծրագիր»: |