Լրագրող Նաիրի Հոխիկյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Բուլղարիայի հայկական համայնքը ևս իր անհամաձայնությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարության գործողություններին՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով այդ երկրում Հայաստանի դեսպանության մոտ։
Ինչպես հայտնում են ակցիայի մասնակիցները, Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը լրջորեն անհանգստացել է և թաքուն հեռացել դեսպանատնից, իսկ Բուլղարիայի հայերին դիմավորել է նրա օգնականը։
Հայկական պետականության անվտանգության ու ազգային նպատակների համար ոտքի կանգնած բուլղարահայերի կողքին է եղել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի թեմի հոգևորական Տեր Հրաչ քահանա Մուրադյանը»։