Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀԱԿԱԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ
• 42 տարի առաջ այս օրը՝ մայիսի 4-ին, Բոստոնի այն կետում, որտեղ կանգնած եմ այս նկարում, ոչնչացվեց Թուրքիայի պատվավոր հյուպատոս Օրհան Գյունդուզը։ Թուրքերը միշտ հիշում են այս տեսակ օրերը, այդ երկրի ԱԳՆ-ն սգո հայտարարություններ է տարածում։ Իսկ Հայաստանում երբեք չեն հիշել ու չեն հիշում…
• Հայաստանը ձախողել է ոչ թե այն պատճառով, որ հակաթուրքական է եղել, այլ այն պատճառով, որ անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել։ Ասածիս ապացույցը գտե՛ք այն հարցի մեջ, թե 1991 թ․-ից կամ 1998 թ․-ից հետո քանի հոգի է սերտել այս պատմությունները, ինչ են սովորեցրել դպրոցում Հայ Դատի մասին, եթե առհասարակ սովորեցրել են, և այսպես շարունակ…
• Հաղթում են միայն ծավալման նպատակ դրած օրգանիզմները, իսկ Հայաստանը ո՛չ 1991 թ․-ից, ո՛չ նույնիսկ 1998 թ․-ից հետո ծավալման նպատակ չի դրել։ Նպատակ է դրվել ռեալ եղածից մի մաս զիջելով՝ ստանալ հավանական լինելիք և դրանով բավարարվել «հավիտյանս հավիտենից»։ Եվ խնդիրն այստեղ բնավ քանակական ռեսուրսների մեջ չի եղել, այլ քաղաքական աշխարհընկալման, որի դառը պտուղները ճաշակում ենք արդեն 2018 թ․-ից և 2020 թ․-ից հետո։
• Այսօր դե-ֆակտո թուրքական իշխանությունները խմբագրում են հայոց պատմությունը՝ ըստ թուրքական նարատիվի։ Մեր՝ ազատ հայերիս պարտքն է, վառ պահել պատմական հիշատակները, իմաստավորել դրանք՝ որպես Հայաստանի ազատագրման գալիք քաղաքական հաղթանակի հիմք ու գրավական…»։