ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման՝ Ադրբեջանում սկսվում է բողոքի ալիք բարձրանալ»․ Կ․ Հեքիմյան
14:06, 04.05.2024 | mamul.am
5052 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման՝ Ադրբեջանում աստիճանաբար սկսվում է բողոքի ալիք բարձրանալ:
Ադրբեջանի «փորձագետները» հանկարծ հայտնաբերել են, որ Արծվաշենը շատ կարևոր դիրք է զբաղեցնում և անփոխարինելի է լոգիստիկ տեսանկյունից: Վերջիններիս պնդմամբ, եթե Արծվաշենը Հայաստանին վերադարձվի, ապա Հայաստանը հնարավորություն կունենա վերահսկել Ադրբեջանի համար կենսական և ռազմավարական նշանակություն ունեցող մեծ թվով ենթակառուցվածքներ:
Բացի դրանից` ադրբեջանցի «լրագրողները» ինչ-որ կասկածելի անձանց են գտնում, որոնց որպես «բաշքենդցի» են ներկայացնում: Ադրբեջանցի «բաշքենդցիները» պատմում են՝ իբր խորհրդային տարիներին «Բաշքենդ»-ում «հայերի վայրագություններից», «հայերի հետ բնակվելու անհնարինությունից»: Փորձ է արվում աշխարհին «ապացուցել», որ խորհրդային տարիներին Արծվաշենում նաև մեծ թվով ադրբեջանցիներ են ապրել:
Այդպիսի մի «բաշքենդցի» ներկայացվում է, օրինակ` ոմն Թալիա Մամադովան, որն իբր 1990թ․ Արծվաշենի հիվանդանոցում բուժքույր էր աշխատում: Նախ` 1990թ․ Արծվաշենում ադրբեջանցիներ չկային: Եվ հետո` ուշադիր նայեք Թալիա Մամադովային: Վերջինս նույնքան բուժքույր է, որքան Փաշինյան Նիկոլը՝ պարուհի:
Ինչևէ: Ամեն դեպքում, Արծվաշենի հարցն աստիճանաբար մտնում է քաղաքական օրակարգ: Ափսոս, որ ադրբեջանցիների նախաձեռնությամբ»։

Թալիա Մամադովա
Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր