Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Կիրանցից մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան։ «Նախատեսում ենք ամսի 9-ի կեսօրին գտնվել Երևանում ու մեր պահանջները հստակ ձևակերպել։ Էս շարժումը բնականից է առաջացել ու բնական էլ գնում է՝ ժողովրդով, մեծով, փոքրով»,- ավելի վաղ հայտարարել էր Տավուշի թեմի առաջնորդը։ |