«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը: Այս մասին հայտարարութուն է տարածել նախաձեռնությունը: Մենք կարծում ենք, որ հայրենիքը մաս-մաս վաճառելով` ոչ թե խաղաղություն, այլ պետականազրկում ու նոր ցեղասպանություն կունենանք։ Կոչ ենք անում պետության ճակատագրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին, հասարակական-քաղաքական միավորներին՝ միանալու Շարժմանը, ցուցաբերելու նախաձեռնող մասնակցություն, անելու հնարավոր ամեն ինչ՝ գոյութենական այս պայքարը հաղթական հանգրվան հասցնելու համար: |