«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Տավուշում, իշխանության սադրած միջադեպերի հետևանքով ապօրինի անազատության մեջ հայտնված 4 տավուշցիների: Վերջիններիս միակ մտահոգությունը նրանում էր, որ իրենց տան, գյուղի, մարզի հետ կապված կարևոր ու միաժամանակ վտանգավոր իրադարձություններին մասնակցելու հնարավորություն չունեն: Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու, հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ»։ |