Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Փաշինյանն այս վեց տարիների ընթացքում երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ, ինչպես այսօր: Բագրատ Սրբազանին այսօր հաջողվեց գրանցել իր առաջին հաղթանակը՝ նա է օրվա top info հերոսը և առաջին անգամ է, որ Փաշինյանը նույնիսկ, եթե ինքնահրկիզվի, այդ պատկերը չի փոխվելու: Մեր հասարակությունը նախ և առաջ դարձել է ինֆորմացիոն հասարակություն, ուստի բոլոր նրանք ովքեր այս շարժման մաս և շահառու են, խնդրում եմ մոռանալ և խորը իգնորի ռեժիմի մեջ պահել համար առաջին նյուզմեյքեր Փաշինյանին, նույնիսկ եթե նա ասի և անի ամենաանհավանականը ինֆո չարտի առաջին հորիզոնական վերադառնալու համար, իսկ դա իր գերխնդիրն է: |