Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն Հաղարծինում, իսկ առավոտյան կշարունակեն քայլերթը։ «Առավոտյան ժամը 09։00-ին Սուրբ պատարագի ենք Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Կայցելենք մեր արքաների շիրիմին, դարձյալ մեր ուխտը կկնքենք ու կշարժվենք ըստ նախանշված ժամանակացույցի և ընթացքի»,- քայլերթի մասնակիցներին տեղեկացրեց Բագրատ Սրբազանը։ |