Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է կեղծել հայկական բնակավայրերի պատմությունը և յուրացնել ու ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։ Այս գործելաոճը հանդիսանում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության բաղկացուցիչ մաս։ Ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղը։ «Գուգլի» տեղորոշման քարտեզներում գյուղի բնակարաներից մեկը ներկայացվում է` որպես մզկիթ։ Հարկ ենք համարում նշել, որ բանակավայրում երբեք մզկիթ չի եղել։ Այս քաղաքականությամբ ո՛չ միայն խեղաթյուրվում է եկեղեցու իսկությունը, այլ նաև գյուղի հայկական ինքնությունը։ Նման քաղաքականությամբ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախում հայկական հետքը։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ»։ |