ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմն իր նպատակին չի ծառայում». Տիգրան Աբրահամյան
21:36, 05.05.2024 | mamul.am
1563 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին իշխանության են եկել, այնպես էլ հիմա պայքարում են բոլոր այն անձանց, նախաձեռնությունների, ուժերի դեմ, ովքեր փորձում են երկրում հասնել քաղաքական փոփոխությունների:
Ոչ մի դավաճանություն, հանցագործություն, չարիք չի կարող անպատիժ մնալ և իշխանության ներսում գտնվող ու դեռևս դիմադրություն ցույց տվող անձինք պետք է գիտակցեն, որ այս դժոխքը մի օր ավարտվելու է, իսկ իրենց չարագործությունների ռեսուրսը մի օր սպառվելու է:
Որքան այս պարզ ճշմարտությունը շուտ գիտակցեն այնքան իրենց համար լավ:
Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն արդեն իսկ ցույց է տալիս, որ իշխանության ավանդական քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր