«Նորմալ եմ վերաբերվում, երևի իրենց համար նորմալ է էդպիսի բաներ ասելը։ Իրենք են պատճառն եղել, որ մենք հիմա փողոցում ենք»,- Դիլիջանում, լրագրողների հետ զրույցում, ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իշխանական քարոզչամիջոցների թեզերին։ «Երևանում ձեր պահանջը ո՞րն է լինելու»,- հարցրեց լրագրողը։ «Խնդիրը ծագել է սահմանում, լուծումը Երևանում է․ գործընթացը պետք է կասեցվի ու բերվի օրենքի դաշտ, մեկ մարդու որոշումներով չի կարող լինել ոչինչ»,- նշեց Տավուշի թեմի առաջնորդը։ |