«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին ոտքի կանգնել և միասնաբար պայքարել հանուն մեծ փոփոխությունների, հանուն համերաշխության, հանուն մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագայի։ Սուտն ու կեղծիքը, թշնամանքն ու պառակտումը, հանցավոր անգրագիտությունն ու թշնամու շահերի սպասարկման քաղաքականությունը պետք է դուրս շպրտվեն մեր կյանքից։ Մենք մեր երկրի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերները պետք է հաղթահարենք նոր ազգային իշխանության, նոր առաջնորդության, նոր որակի կառավարման միջոցով։ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցություն |