ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +9 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրոտեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
21:18, 05.05.2024 | mamul.am
3862 | 0

Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի է ունեցել «Եվրոտեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությունը։ «Փիրուզագույն գորգի» միջոցառմամբ ամեն տարի մեկնարկում է «Եվրոտեսիլ» երգի մրցույթի կենդանի շոուների շաբաթը:

«Լադանիվա» խումբը ևս մասնակցել է «Փիրուզագույն գորգի» արարողությանը։
«Լադանիվա»-ի մեներգչուհի Ժակլին Բաղդասարյանի զգեստը մոդելավորել է Մերի Ստեփանյանը։ Զգեստն ամբողջականացրել են Վանի Շամշիկ կոչվող թռչնազարդը, որը պտղաբերության խորհրդանիշ է։ Մատանիները խորհրդանշում են կենաց ծառը, իսկ թևնոցը հայկական գոտու դետալ է: Այս աքսեսուարները հայերը ստեղծել և կապել են 16-19-րդ դարերում։ Զարդերը «Ագուլեցի» թանգարանի նմուշներ են. դրանց ժամանակակից ոճավորման հեղինակը Աստղիկ Սամվելյանն է:
Մայիսի 6-ից մեկնարկում է «Եվրոտեսիլ»-ի մրցութային շաբաթը։ Երեքշաբթի՝ մայիսի 7-ին, տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին։ Մրցույթի Մեծ եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 11-ին։ Մրցույթն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Առաջին ալիքով մայիսի 7-ին, 9-ին, և 11-ին՝ 23.00-ին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր