ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու». Ոսկան Սարգսյան
09:24, 06.05.2024 | mamul.am
3227 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դիլիջան համայնքից հայտնեցին, որ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավար, ՔՊ կուսակցության Դիլիջանի կազմակերպության ղեկավար Դավիթ Սարգսյանն իր հարազատ եղբորը՝ Սասուն Սարգսյանին մայիսի 5-ի առավոտյան ուղարկել է Հաղարծին վանական համալիր, որպեսզի նա տեսնի, թե Դիլիջան համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին, որը մեկնարկել է Հաղարծին վանական համալիրից։ Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան արտասահմանյան արտադրության է, մոտ 40 հազար դոլար արժողությամբ։ Սակայն Սասունը Հաղարծին վանական համալիր մեկնել է հին, մաշված «Ժիգուլիով», որի ապակիները մգեցված են եղել։ Համայնքի ղեկավարի եղբայրը այդպես է վարվել, որպեսզի վանական համալիրում գտնվող դիլիջանցիներն իրեն չտեսնեն, չճանաչեն։
Դավիթ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ փետրվարի 26-ին է նշանակվել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նա նախկինում բենզալցակայանում վառելիքի լիցքավորող է եղել։ Անձնական գործում իր սեռը «արու» գրած, 1984թ․ ծնված Դավիթ Սարգսյանը ավարտել է Դիլիջանի քոլեջը, այժմ հեռակա սովորում է Եվրոպական համալսարանում»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր