Սևանից Սոլակ գյուղ քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ասաց. «Գաղափարի իմաստով՝ սա ինքնամաքրման, հաշտության մեծ օրակարգի ու այս արյունաքամությունը դադարեցնելու մասին է»: Հարցին՝ գործող իշխանությունների հետ այդ հաշտությունը հնարավո՞ր է, նշեց. «Բոլորի հետ... ով մեղքերը կխոստովանի, կզղջա, ծնկաչոք ներողություն կխնդրի, այդպես էլ կլինի»: |