Սևանից Սոլակ գյուղ քայլերթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, Բագրատ Սրբազանը որոշ դրվագներ ներկայացրեց իր կենսագրությունից. «Ես 12 տարի ապրել եմ Սփյուռքի խնամքի ներքո՝ 2 տարի բնակվել եմ Անգլիայում, 10 տարի՝ Կանադայում: Շատ շնորհակալ եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին»,- ասաց նա: Անդրադառնալով իր անվան շուրջ կեղծ լուրերին՝ կատակեց. «Պարզվում է՝ վերը նշված տարիներին էլ եմ եղել ռուսական ագենտ, Կրեմլից ֆինանսավորումից բացի մեկ-մեկ էլ արքայական պալատն է ֆինանսավորել, որովհետև շքանշան էլ են տվել»: |