ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ներկայացվել է շարժման նոր օրհներգը
20:24, 06.05.2024 | mamul.am
6343 | 0

Հանրային գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ներկայացնում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նոր օրհներգը, որը ներկայացնում ենք ընթերցողին։

ՀԱՅ, ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ԱՍՏՎԱԾ
Ես խավարի մեջ մի շող եմ լույսի
Դու իմ կողքին նոր փարոսն ես հույսի
Մենք միասին ավետիս ենք սպասված
Որ կբերենք հային նոր լուսաբաց
կրկներգ
Մենք միասին վառ կրակ ենք անշեջ
Մենք միասին, Սփյուռքն էլ մեր հոգու մեջ
Բյուր սրտերում 4 արժեք է դաջված
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Ես մի զինվոր եմ իմ կուռ հավատքի
Դու արվեստի, կամ սպորտի, կամ մտքի
Մենք միասին ընդդեմ «Թերագույնի»
Մենք զինվորներն ենք մեր եռագույնի
կրկներգ
Մենք միասին վառ կրակ ենք անշեջ
Մենք միասին, Սփյուռքն էլ մեր հոգու մեջ
Բյուր սրտերում 4 արժեք է դաջված
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված:

Ներկայացվել է շարժման նոր օրհներգը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր