ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Հրապարակը մենք ստեղծում ենք, որ ինքն էլ գա, պատասխանները տա». Բագրատ Սրբազան
23:48, 06.05.2024 | mamul.am
2341 | 0

Բագրատ Սրբազանն ուշ երեկոյան «Պոլիտիկ»-ին տված հարցազրույցում պատասխանեց դիտարկմանը` ժողովուրդը պահանջում է, որ Կառավարությունը հեռանա:

«Եթե դա է ճշմարտության հաղթանակը, ուրեմն դա կարող է լինել: Ժողովուրդը կթելադրի: Ժամանակին մարդ կար, որ ասում էր` ես կգամ, հրապարակում կասեմ, կպատմեմ, կհայտարարեմ: Բայց ընդամենը մի քանի տարի հետո մութ ապակիներով, առանց պետհամարանիշերի մեքենայով անհայտ անձինք է ուղարկում իրեն քվե տված ժողովրդի թիկունք, ինչ անելու` ոչ ոք չգիտի: Մինչդեռ խոստում կար չէ՞` հրապարակում կգամ, կխոսենք, մինչև դուք այո ու ոչ չասեք, բան չենք անի: Հրապարակը մենք ստեղծում ենք, որ ինքն էլ գա, պատասխանները տա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր