Երևան քաղաքում՝ Մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 34.1°C (1998թ.) Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։ |