ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման թափը. «Ժողովուրդ»
09:18, 07.05.2024 | mamul.am
4654 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խառնել է իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդորրը: Որքան էլ իրենց ելույթներում ու հարցազրույցներում իշխանականները «թվացյալ» անհոգ կերպարի մեջ են, այնուամենայնիվ, նրանք լարված են ու անհանգիստ:
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ. վերջին շրջանում բավականին հաճախ, ամենաբարձր մակարդակով ՔՊ-ականները պարբերաբար քննարկում են իրավիճակն ու փորձում վերլուծել, թե ինչ ավարտ կունենա շարժումը, և ինչպես պետք է կասեցնել այն: Իշխանականները խոր մտավախություններ ունեն, որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից և իրենց համար խիստ անցանկալի սցենարով զարգանալ, քանի որ Տավուշում տեղի ունեցող վերջին զարգացումներն ու կոնսոլիդացիան՝ Բագրատ սրբազանի եւ մյուս երկու լիդերների՝ Սուրեն Պետրոսյանի եւ Գառնիկ Դանիելյանի շուրջ, անսպասելի մեծ է:
Շատերը բանագնացներ են ուղարկում շարժման լիդերների մոտ՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը՝ միանալու շարժմանը: Մի խումբ պատրաստ է դուրս գալ ՔՊ-ի կազմից՝ լիդերների կողմից երաշխիքների դիմաց: Կարճ ասած, իրապես, սիրո և հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծել Բագրատ Սրբազանը:

Մեր տեղեկություններով, ՔՊ-ականները 3 սցենար են պատկերացնում իբրև հանգուցալուծում և երկուսի մասով արդեն սուրհանդակներ են ուղարկել Էջմիածին: Լավագույն դեպքում, ըստ ՔՊ-ի, մայիսի 9-ին, երբ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասնի Երևան, դաշտ կգան հանրության համար տհաճ ու օդիոզ քաղաքական անձինք, նախկին իշխանության ներկայացուցիչներ, որոնց դեմքերը ֆիքսելով՝ հնարավոր կլինի վարկաբեկել մինչ օրս թափ հավաքող շարժումը և տանել մարման: Երկրորդը՝ նաև պատրաստվում են որոշակի ճնշումների:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին իշխանականները տարբեր խողովակներով Էջմիածին բանագնացներ են գործուղել, որպեսզի Բագրատ Սրբազանին հորդորեն այնտեղից շարժման օրակարգ չբերել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:

Վերջնագիր են ներկայացրել, թե դժգոհությունը պետք է ձևակերպել բացառապես սահմանազատման գործընթացի մասով՝ առանց Փաշինյանի հրաժարականի պահանջի: Հակառակ դեպքում՝ ասվել է, որ մեծ հարձակում կլինի եկեղեցու և եկեղեցականների վրա: Իհարկե, Էջմիածնի դեմ ճնշումները չհասան իրենց նպատակին։

Ավելին՝ որոշ թեմերի առաջնորդներ փորձել են հետ պահել Բագրատ Սրբազանին և մյուս լիներներին երթ դեպի Երևան մտքից. սակայն լիդերների կամքը անսասան գտնվեց: Եվ վերջապես, բանագնացները ակնարկել են, որ Վրաստանի ջարդերին պետք է հետևել ու պատրաստ լինել՝ քաղաքացիներին բախումների տանելու պատասխանատվություն կրելու համար, քանի որ ուժ կկիրառվի: Կարճ ասած՝ ժողովրդավարական բաստիոնը երերում է՝ տեղը զիջելով միապետության:

ՔՊ-ն կպարտվի միայն Հանրապետության հրապարակի մարդաշատության դեպքում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր