ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններն արդար չէին, սակայն Վլադիմիր Պուտինին ճանաչում է երկրի նախագահ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ներկայացված չի լինի այսօր՝ մայիսի 7-ին, Պուտինի երդմնակալության արարողությանը։ Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ն բոյկոտում է արարողությունը, Միլերն ասել է․ «Մեր ներկայացուցիչն այնտեղ չի լինի։ Ինքներդ կարող եք եզրակացություններ անել»։ |