ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ճանապարհի հենասյունները՝ մարզպետի ընտանիքին պատկանող ռեստորանի տարածքում». Ոսկան Սարգսյան
03:06, 08.05.2024 | mamul.am
4440 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճանապարհի հենասյունները՝ մարզպետի ընտանիքին պատկանող ռեստորանի տարածքում․
Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հղած տեղեկատվական հարցումի մեջ նշել եմ՝ Իջևանի բնակիչները լրագրողիս բողոքել են, որ մարզպետ Հ․ Ղալումյանի ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանի տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին կուտակված են մեծ քանակի հենասյուներ, այդ հենասյուները ո՞ր կազմակերպության կողմից, ի՞նչ հիմունքներով են տրամադրվել։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «2023-2024 թվականների ընթացքում ճանապարհային դեպարտամենտի կողմից մարզի Դիլիջան և Իջևան մայրուղում մոտ 6 կմ հատվածում նոր չափանիշներին համապատասխան փոխարինվել է ճանապարհային արգելապատնեշների մի հատված, որի հին, ապամոնտաժված երկաթբետոնե հենասյուները հավաքված և ժամանակավոր, անվճար հիմունքներով պահեստավորված են համապատասխան ռեստորանային համալիրի ազատ տարածքում հետագայում այդ նույն դեպարտամենտի կողմից պետության այլ կարիքների համար օգտագործելու նպատակով»։ Ո՞վ է երաշխավորում, որ այդ հենասյուները մարզպետի ընտանիքը չի օգտագործել, չի օգտագործում կամ չի օգտագործելու իրենց կարիքների համար։ Ճանապարհային դեպարտամենտը պետական բյուջեի փողերով Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի նորոգման աշխատանքերը ֆինանսավորելիս ինչո՞ւ գումար չի նախատեսել և հատկացրել այդ հենասյուների տեղափոխման, պահեստավորման համար։ Հավելեմ, որ 2018 թվականից հետո, վերջին, մի քանի տարում Ղալումյանների ընտանիքին պատկանող «Ոսկե ձկնիկ» ռեստորանում նոր մասնաշենք է կառուցվել։ Նախկինում այդ ռեստորանի տարածքում առկա․ պետական բյուջեի փողերով կառուցված հասարակական մեծ զուգարանը փաստացի սեփականացվել է Ղալումյանների ընտանիքի կողմից »։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր