ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժմանը». ՀԱՍԵ Արցախի թեմ
18:36, 07.05.2024 | mamul.am
1662 | 0

«ՀԱՍԵ Արցախի թեմ»-ի ֆեյսբուքյան գրառումը․

«Սիրելի արցախցիներ, հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը:
Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր իղձերի կատարման»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր