ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անձնական ուղևորության է մեկնել, որը վաղուց էր պլանավորում։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը։ «Դեսպանը վաղուց պլանավորված ուղևորության է մեկնել։ Նա մտադիր է Մոսկվա վերադառնալ ուղևորության ավարտից հետո»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ դեսպանը չի մասնակցի ՌԴ նախագահի երդմնակալության արարողությանը։ |