«Մենք եկեղեցու հետ չենք հակամարտում, եկեղեցին մեզ հետ հակամարտում է, թե՝ ոչ, ինքը պետք է պատասխանի այդ հարցին»,- ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք կա Հայ առաքելական եկեղեցի-իշխանություն հակամարտություն։ «Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, այդ քաղաքական հայտի ներկայացումը նշանակում է, որ նրանք խոստովանում են՝ հոգևոր առաջնորդություն իրականացնելու գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը: Այսօր կան Հայաստանում հոգևորականներ, ովքեր իրոք հոգևոր առաջնորդություն են իրականացնում. ո՞րն է հոգևոր առաջնորդությունը՝ մարդկանց օգնելն է, աջակցելը, պայմանական ասած՝ Աստծո հետ հարաբերություններում, որ մարդը ինքն իր հետ ներդաշնակ լինի: Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, ովքեր հոգևոր առաջնորդությունը ձախողել են, մարդկանց Աստծո հետ կապելու առաքելությունը ձախողել են»,- ասաց Փաշինյանը։ |