«Ես համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ»,- ընթացող ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դրա համար պետք է համաձայնեցված բոլոր սկզբունքները, որոնք հրապարակային են և համաձայնեցվել են բանակցային հարթակներում, արձանագրել խաղաղության պայմանագրում։ Պետք է այդ սկզբունքները շարադրել և ստորագրել, ես այդ տրամաբանությանը համաձայն եմ։ Հույս ունեմ, որ առաջիկայում Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախատեսվող հանդիպմանն այդ առաջընթացը կարձանագրվի»,- ասաց Փաշինյանը։ |