«Պատերազմ ենք հրահրո՞ւմ, ամո՛թ, պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է»,- արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Նա նշեց, որ առհասարակ ցանկություն չունի անդրադառնալ Փաշինյանի խոսքերին. «Իր ժողովրդին ահաբեկողին, ստերով լցնողին ի՞նչ ասեմ»: |