ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Մոսկվան կարող է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին, եթե․․․»․ Զախարովա
17:00, 07.05.2024 | mamul.am
4247 | 0

Ռուսաստանն իրավունք ունի հարվածել Ուկրաինայում և նրա սահմաններից դուրս գտնվող բրիտանական ռազմական օբյեկտներին, եթե իրականացվեն Լոնդոնի սպառնալիքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եթե նման սցենար իրականացվի, ապա մեր երկիրն իրեն իրավունք կվերապահի համապատասխան կերպով պատասխանել, այսինքն՝ որպես թիրախ օգտագործել բրիտանական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասել է Զախարովան։ Այսպես նա մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնի խոսքերն այն մասին, որ Լոնդոնն օրինական է համարում այն, որ Կիևը կարող է բրիտանական սպառազինությունն օգտագործել՝ ռուսական տարածքին հարվածելու համար։ Այս հայտարարությունը Զախարովան անվանել է «բացարձակ խելահեղություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր