Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հեռախոսազրույցում իր ամբողջական զորակցությունն է հայտնել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հրապարակված հայտարարությանը։ «Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած։ |