ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Թույլ չտանք տգիտությանն ու անբարոյականությանը պղտորել հոգևորն ու առաքինին». Տարոն Սիմոնյան
23:48, 07.05.2024 | mamul.am
1941 | 0

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Փնտրեք ու չեք գտնի աշխարհում այնպիսի եկեղեցի, բացի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, ում առաջնորդները հայտարարեն՝
* «Ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին» (Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս).
* «Աշխատանքն է, որ խտացված աղոթք է» (Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոս).
* «Ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին» (Խրիմյան Հայրիկ Ամենայն Հայոց Կաթողիկոս).
* «Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից» (Գևորգ Հինգերորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս)։
Ժամանակը ցույց է տալիս, որ ցնցումների և գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, ինչը դառնում է նոր կենսամարմին ձևավորելու փարոսն ու փրկօղակը» (#ԱՐԲԱՆԷ , Կենսամարմնի ձևավորում, 2.1.)։
Հ.Գ. Գիտակցենք մեր ունեցած արժեքները և թույլ չտանք մանր-մունր քամիներին, տգիտությանն ու անբարոյականությանը, հանուն սեփական կաշվի իշխանության, երևելի ու աներևույթ վախերի, պղտորեն հոգևորն ու առաքինին ... և հիշենք, որ #սկզբիցպետքէսկսենք»:

Աղբյուրը` Տարոն Սիմոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր