ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին» մենագրությունը
00:30, 08.05.2024 | mamul.am
1060 | 0

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բան. գիտ. թեկնածու Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ» մենագրությունը:
Գրքում հայ միջնադարյան գրականության և «Սասնա ծռեր» դյուցազներգության համեմատական քննությամբ ներկայացվում են էպիկական ու գրական հերոսների սննդի հայթայթման ձևերը և հատկապես որսորդությունը, սննդային նախապատվությունները, հիշատակվող կերակրատեսակների օգտագործման կերպն ու ժամանակը։ Անդրադարձ է կատարվում կերակրատեսակների ու սննդային կոդերի կենցաղային, ծիսական ու գեղարվեստական նշանակությանն ու գործառույթներին։
Խմբագիր՝ բան. գիտ. դոկտոր Գոհար Մուրադյան:
Գրքի էլեկտրոնային տարբերակը` հղումով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր