ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
09:36, 08.05.2024 | mamul.am
6128 | 0

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, ըստ նախնական վարկածի, պայմանագրային զինծառայողը, որի դին գտնելու մասին հայտնել էին երեկ, ինքնասպան է եղել։ «Մեր տեղեկություններով՝ այս քայլին գնալու պատճառը նրա սոցիալական վիճակն է եղել։ Իրավապահ համակարգում առկա լուրերի համաձայն՝ նա շատ պարտքեր է ունեցել։ Որքանով են այս վարկածները հիմնավոր՝ ցույց կտա քննությունը։ Ի դեպ, նա ամուսնացած էր և իր խնամքի տակ ուներ երեխաներ։

Նշենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985թ.) դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով՝ ընթանում է քննություն»,- գրում է թերթը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր