ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
Կիմ Չեն Ընը շնորհավորել է Պուտինին
10:18, 08.05.2024 | mamul.am
2180 | 0

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երդմնակալության կապակցությամբ, հայտնում է հյուսիսկորեական պետական գործակալությունը։

Կիմ Չեն Ընը հեռագիր է հղել և հաջողություններ մաղթել աշխատանքում՝ ի բարօրություն ռուս ժողովրդի: Նամակը Պուտինին կփոխանցեն Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով։

Որոշ երկրների քաղաքական գործիչներ հրաժարվել են ներկա գտնվել երդմնակալության արարողությանը։ Մասնավորապես, երդմնակալությունից առաջ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ իր ներկայացուցիչը չի մասնակցի արարողությանը։ Նման հայտարարությամբ հանդես են եկել նաև ԱՄՆ-ն և Կանադան։ Միջոցառմանը ներկա չէր ԵՄ դեսպանը։

Սակայն երդմնակալության արարողությանը ներկա են եղել Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին, Հունգարիայի դեսպան Նորբեր Կոնկոյը և Սլովակիայի դեսպան Լյուբոմիր Ռեգակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր