Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ուշագրավ է Պուտինի երդմնակալության մասնակից արևմտյան երկրների շրջանակը՝ բնականաբար` դեսպանների մակարդակով, քանի որ այլ մակարդակ չի էլ ենթադրվել. Ֆրանսիա, Սլովակիա, Հունգարիա, Մալթա, Կիպրոս, Հունաստան:
Մեծ եզրակացություններ չեմ անում, տեսակետներս վերը թվարկած վեցյակի մասնավորապես մեզ համար առավել մերձ երկրների քաղաքական մոտիվների առնչությամբ, արտահայտում եմ պարբերաբար:
Պարզապես, աշխարհում շերտեր, երանգներ են, իսկ մեզանից շատերի գլուխներում դեռ «սև-սպիտակ», հետն էլ` «լամպովի» ռեժիմ ու արշիններ:
Ի դեպ, վերը թվարկած վեցյակից զատ, ուշադրության է արժանի նաև Վատիկանի ներկայացուցչի մասնակցությունը»: