ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Սպիտակ տունը մեկնաբանել է Զելենսկու դեմ մահափորձի մասին տեղեկությունը
10:30, 08.05.2024 | mamul.am
2747 | 0

Վաշինգթոնը մտահոգված է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձի մասին տեղեկություններով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան-Պիեռը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նախօրեին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել էր Ուկրաինայի պետական պահպանության վարչության երկու գնդապետերի ձերբակալության մասին։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ կասկածյալներն աշխատում էին ՌԴ ԱԴԾ-ի համար և բացի Զելենսկու դեմ մահափորձից, ծրագրում էին մահափորձ իրականացնել Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի դեմ։

Քարին Ժան-Պիեռի խոսքով՝ ԱՄՆ-ն ծանոթ է այդ տեղեկությանը։ «Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունը։ Իհարկե, դա մտահոգություն է առաջացնում։ Եվ, անշուշտ, մենք ուրախ ենք, որ հնարավոր մահափորձը խափանվել է»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր