ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Գրառում է անում մի մարդ, ով նպատակադրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները». Տ. Հայրապետյան
17:24, 08.05.2024 | mamul.am
3048 | 0

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ազգային արժեքների մասին: Նման գրառում անում է մի մարդ, ով Ալիևի ու Էրդողանի հրահանգով հստակ, նպատակադրված, ծրագրված փորձում է ոչնչացնել հայ ժողովրդի ազգային արժեքները: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը հոյակապ գիտեն, թե ովքեր են Մուշի, Սասունի, Արդահանի, Վանի, Նախիջևանի, Ագուլիսի, Արցախի իրական տերերը: Գիտեն, դրա համար էլ ուզում են մեր ուղեղից հանել ազգային, պատմական հիշողությունը: Դա ավելին է, քան պետությանը պարտության մատնելը, դա նշանակում է հանել մեր մեջից հոգին, հիշողությունը, պոկել արմատից: Հենց այդ գործին էլ ծառայեցվում է Փաշինյանը: Իսկ հիմա՝ ճնշումների ներքո, որոշեց գրել ազգային արժեքների մասին:
Դա անում է մի մարդ, ով 2018 թվականի հենց այս օրերին վայելում էր ժողովրդի բացառիկ սերն ու աջակցությունը: Ունենալով Հայաստանը զարգացման ուղով տանելու իրապես պատմական շանս, նա գնաց այլ ճանապարհով, որը բերեց հենց այսօրվան: Փաշինյանն ապացուցեց, թե որքան փոփոխամիտ է, կամազուրկ: Եթե լիներ պետական շահի ու ազգայինի գիտակցում, պարտված ղեկավարը հենց ինքն իր մեջ հասկանալով դրա վնասները, երբեք չէր առաջադրվի վարչապետի պաշտոնին՝ հոյակապ իմանալով, թե Ալիևն ինչ կերպ է վարվելու առաջիկա բանակցություններում: Երբ դեռ ԱԺ-ում՝ ֆրակցիայում համոզում էի, որ չի կարող պարտված ղեկավարը շարունակել կառավարել, Փաշինյանի մոտ շրջապատից մեկն ինձ ասում էր, որ ես նրան լավ չեմ ճանաչում, նա ամեն ինչ կարող է հաղթահարել...Այո, տակավին, լավ չէի ճանաչում, երբեք չէի սպասի, որ Արցախը գերտերություն հռչակածը կարճ ժամանակ անց կվտանգի նաև Հայաստանը... ու դեռ այսքանից հետո կխոսի ազգային արժեքներից...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր