ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Ցույցերի մասնակիցները գումար են ստանում արտասահմանից»․ Վրաստանի ՊԱԾ
12:06, 08.05.2024 | mamul.am
2332 | 0

Թբիլիսիում «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի դեմ հանրահավաքի կազմակերպիչները «սադրանքներ են նախապատրաստում՝ ներգրավելով վրացի կամավորներին, որոնք կռվում են Ուկրաինայի կողմից»։ Այս մասին ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը պնդում է, որ բողոքի ակցիաների կազմակերպիչները գումար են ստանում արտասահմանից՝ կրիպտոարժույթի տեսքով. «Հանցավոր ծրագրերի իրականացման համար օգտագործվում են արտերկրից եկող ֆինանսները, իսկ հետքերը թաքցնելու նպատակով նրանք կրիպտոարժույթ են կիրառում: Օտարերկրյա հրահանգիչները ապրիլի վերջին դասընթաց են անցկացրել կրիպտոարժույթի գործարքների վերաբերյալ, որի ընթացքում ակցիայի կազմակերպիչներին հրահանգվել է գաղտնի ֆինանսավորում ստանալ արմատական գործողությունների համար»։ Գերատեսչությունը նշել է, որ ցույցերի կազմակերպիչների նպատակը բռնի ճանապարհով իշխանությունը զավթելն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր