ԵԱՏՄ երկրների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը, և անդամակցության շարունակումը բխում է այդ երկրների շահերից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Լրագրողներից մեկը հարց է ուղղել՝ արդյոք Կրեմլը տեսնում է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության դադարեցման ռիսկեր, ինչին Պեսկովը պատասխանել է․ «Կարող եմ միայն արձանագրել, որ ինքնին ինտեգրացիոն գործընթացը հաջող է ընթանում։ ԵԱՏՄ երկրների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը, և անդամակցության շարունակումը բխում է այդ երկրների շահերից։ Եվ մասնակից երկրները դա գիտեն։ Անշուշտ, երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը բավականին նկատելի է»։ |