ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ոչ ոքի մենակ չենք թողնի ոստիկանական բաժիններում»․ փաստաբանները միացան երթին
15:30, 08.05.2024 | mamul.am
3233 | 0

20-ից ավելի փաստաբաններ պատրաստակամություն են հայտնել աջակցելու շարժման ընթացքում իրավաբանական ծառայությունների կարիք ունեցող անձանց։ Այս մասին հայտնեց Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին միացած փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Մենք նախապես ենք պատրաստվել այն հնարավոր իրադարձություններին, որ կարող են Երևանում կատարվել, քանի որ այս իշխանություններն ամեն ինչի ունակ են։ Խնդրել էինք փաստաբաններին՝ կամավորության սկզբունքով միանալ մեզ, որպեսզի հարկ եղած դեպքում ոչ ոքի մենակ չթողնենք ոստիկանական բաժիններում»,- նշեց նա:

«Ոչ ոքի մենակ չենք թողնի ոստիկանական բաժիններում»․ փաստաբանները միացան երթին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր