Բեռլինի ոստիկանությունն արգելել է ռուսական սիմվոլիզմը հիշատակի միջոցառումներին, որոնք տեղի կունենան մայիսի 8-ին և 9-ին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ, գրում է RBB24-ը: Խոսքը Ռուսաստանի դրոշների, գեորգիևյան ժապավենների, ռուսական զինվորական համազգեստի, Ուկրաինա ՌԴ ներխուժման հետ կապված V և Z և այլ խորհրդանիշների մասին է։ Սահմանափակումները կվերաբերեն նաև խորհրդային արձանների մոտ երգերին։ Արգելքին արդեն արձագանքել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը՝ որոշումն անվանելով «անընդունելի և խտրական», «Ռուսաստանի և Գերմանիայի ժողովուրդների հետպատերազմյան պատմական հաշտեցման ոգուն հակասող»։ |