ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Գերմանիայում արգելել են ռուսական դրոշները, գեորգիևյան ժապավեններն ու խորհրդային արձանների մոտ երգերը
22:00, 08.05.2024 | mamul.am
1818 | 0

Բեռլինի ոստիկանությունն արգելել է ռուսական սիմվոլիզմը հիշատակի միջոցառումներին, որոնք տեղի կունենան մայիսի 8-ին և 9-ին՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ, գրում է RBB24-ը:

Խոսքը Ռուսաստանի դրոշների, գեորգիևյան ժապավենների, ռուսական զինվորական համազգեստի, Ուկրաինա ՌԴ ներխուժման հետ կապված V և Z և այլ խորհրդանիշների մասին է։

Սահմանափակումները կվերաբերեն նաև խորհրդային արձանների մոտ երգերին։

Արգելքին արդեն արձագանքել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը՝ որոշումն անվանելով «անընդունելի և խտրական», «Ռուսաստանի և Գերմանիայի ժողովուրդների հետպատերազմյան պատմական հաշտեցման ոգուն հակասող»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր