Ապրիլի 13-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել էին 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին, այս մասին գրում է «ԱրմԼուր»-ը՝ հավելելով. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ճամպրուկով տղամարդը, որին իրավապահները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում երթուղայինից իջեցրել էին, Երևան քաղաքի դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանի սանիկն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |