Աբովյան քաղաքի մատույցներում Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին միացավ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական թևը: «Սա մեզ համար ազգային ազատագրական պայքար է: ՄԵնք եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին ենք»,- նշեց ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը: |