ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար». Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
21:00, 08.05.2024 | mamul.am
2323 | 0

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը թելեգրամյան իր ալիքում գրում է. «Խորապես զգացված եմ զորակցության անկեղծ խոսքերի համար։ Տարածված տեղեկատվությանը չեմ ցանկանում անդրադառնալ։ Իշխանությունների վարած քաղաքականության և երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներին ու դիրքորոշումներին, կարծում եմ, քաջածանոթ եք: Դրանք անփոփոխ են: Մնացածը կարևոր չէ։

Աստված է մեր Տերը:
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար»։

Հիշեցնենք, որ «168»-ը գրել էր, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Ըստ աղբյուրի` իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր