Կրեմլում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Բանակցություններն սկսվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո։ Փաշինյանն ու Պուտինը միասին են մուտք գործել Կրեմլի Անդրեևյան դահլիճ և միմյանց ձեռք սեղմել։ Հանդիպման մեկնարկին Պուտինը Փաշինյանին ասել է. «Տարածաշրջանում անվտանգային խնդիրներ կան, մենք բաց ռեժիմով դրա մասին չենք խոսի»: |