ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Վաշինգթոնը կդադարեցնի զենքի մատակարարումը, եթե Իսրայելը գործողություն սկսի Ռաֆահում»․ Բայդեն
10:48, 09.05.2024 | mamul.am
1594 | 0

ԱՄՆ-ն կդադարեցնի Իսրայելին զենքի որոշ տեսակների տրամադրումը, եթե վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաման տա Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաք ներխուժելու մասին։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Ես հասկացրել եմ, որ եթե նրանք մտնեն Ռաֆահ, մենք չենք մատակարարի այն զենքերը, որոնք նրանք օգտագործել են քաղաքների դեմ»,- ասել է Բայդենը։

Նրա խոսքով՝ իսրայելական զորքերը «դեռ չեն հատել կարմիր գծերը» և չեն մտել խիտ բնակեցված շրջաններ և առայժմ գտնվում են սահմանին:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Ռաֆահում լայնածավալ գործողություն իրականացնելը սխալ է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր