ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
«Անգամ եթե հիվանդ եք, ծննդկան եք, պետք է ներկա գտնվեք Հրապարակում». Վարդան Ղուկասյան
10:06, 09.05.2024 | mamul.am
2271 | 0

Ինչպես հայտնել էինք, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը համազգային հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում: «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով այսօրվա հանրահավաքին, հայտարարել է. «Ում մոտենում ես, ասում ա՝ ես քրիստոնյա եմ, իսկ Վարդան Ղուկասյանը եկեղեցուն ա կպել, էս ա արել, էն ա արել: Հիմա, սիրելի՛ քրիստոնյաներ, եկեք, ցույց տվեք, թե ՀՀ-ում որքան քրիստոնյա կա, որքան աթեիստ, որքան մահմեդական: Անգամ եթե հիվանդ եք, ծննդկան եք, չեք սիրում սրան, նրան, հանուն ձեր կրոնի, պետք է ներկա գտնվեք Հրապարակում: Իմ աջակիցները 16:00-ից սկսած՝ հավաքվելու են այնտեղ: Ես, լինելով աշխարհահռչակ, բեկումնային աթեիստ, կանգնում եմ եկեղեցու կողքը, քանի որ արձանագրել եմ, որ կորցնում ենք երկիր, պետականություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր