Այսօր «Հաղթանակ» զբոսայգում ՔՊ-ական պատգմավոր Բաբկեն Թունյանը լրագրողների հետ զրուցում անդրադարձավ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը․ «Շարժումը սկսվեց Կիրանցից, որի հիմնական խնդիրը կապված էր Կիրանցի և Ոսկեպարի հարող տարածքների հետ, հիմա մենք տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից այս պահին դժգոհ չեն, ասում են, որ իրենց ակնկալիքներից ավելին են ստացել։ Հիմա հարց եմ տալիս՝ որքանո՞վ է շարժման՝ ի սկզբանե հայտարարված նպատակը դեռևս արդիական»,- ասաց Թունյանը՝ նշելով, որ իշխանափոխության մտավախություն չունի․ «Ասում են՝ պայքարը քաղաքական չէ, ժամանակից առաջ չընկնենք, թող հավաքն անեն, հասկանանք՝ իրենց պահանջները որոնք են, հետո կորոշենք։ Մի բան հստակ է՝ Հայաստանում իշխանափոխություն կարող է լինի ընտրությունների միջոցով»,- հավելեց նա պատգամավորը։ |